Պուտինը ևս մեկ երեխայի երազանք է կատարել՝ նրա հետ դուրս գալով սահելու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրականացրել է Չելյաբինսկի մարզում բնակվող Դիմայի երազանքը և նրա հետ միասին դուրս է եկել սահելու Կարմիր հրապարակում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տղայի երազանքը ՌԴ նախագահն իրականացրել է «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում, որին ևս մեկ անգամ մասնակցել է կամավորի օրվան նվիրված առցանց միջոցառման ժամանակ: Նախագահը խոստացել էր սահել 9-ամյա Դիմայի հետ, որի երազանքն էր «լինել Կարմիր հրապարակում, սահել չմուշկներով և տեսնել, թե որտեղ է Կրեմլում աշխատում ՌԴ նախագահը»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ իրականացվել էր Տուլսկի մարզի 10-ամյա բնակիչ Սաշայի երազանքը, որը ցանկացել էր պանդայի գրկել: Տղան ծնողների հետ այցելել էր Մոսկվայի կենդանաբանական այգի, որտեղ աշխատակիցների ուղեկցությամբ շրջել էր հատուկ վարժեցման սրահներում և հանդիպել պանդային:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...