Հասարակություն

Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ

Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:Նշվում է, որ ահաբեկչության թիրախը պատգամավոր Խան…

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Նշվում է, որ ահաբեկչության թիրախը պատգամավոր Խան Մոհամադ Վարդակն էր, որը վիրավորվել է: Բացի նրանից, պայթյունի հետեւանքով տուժել է եւս 20 մարդ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ, հայտնել է երկրի ՆԳՆ Մասուդ Անդարաբին:

Նրա խոսքով՝ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք պայթուցիկը տեղադրված էր մեքենայում, որը կայանված էր պատգամավորի աշխատավայրի ճանապարհին, թե ավտոմեքենան ղեկավարում էր մահապարտը:

Հաղորդվում է, որ դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:


 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250