Առանձնակի դաժանությամբ սպանություն Արմավիրի մարզում. սպանվածին հետո այրել են. Shamshyan
Երեկ, դեկտեմբերի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող էլեկտրակայանի հին կաթսայատան մոտ այրված մարդ կա ընկած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները փոսից դուրս են բերել դին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և համատեղ իրականցնելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ պարզել են, որ մահացածին սպանել և հետո այրել է Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա Արթուր Գալստյանը, ով նույն օրը ժամեր անց հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվել քննչական բաժին։ Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Ա․ Գալստյանը քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...