Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած Անվտանգության Խորհրդի հրատապ նիստում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ՀՀ Անվտանգության խորհրդի հրատապ նիստն ավարտվել է։ Քննարկվել է Արցախում դեկտեմբերի 12-ից տիրող իրավիճակը։ Այս մասին նիստից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Քննարկել ենք, թե երեկ ինչ է եղել և ինչ է արվում հիմա, քննարկում՝ անվտանգության մարտահրավերների մասին»,– ասաց նա։
Մարուքյանը նաև հայտարարեց, որ ըստ քննարկման արդյունքների` ՀՀ կառավարությունը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը։
«Բոլորս գիտենք, որ տեղի է ունեցել հարձակում։ Հարձակման ընթացքում մարտի են բռնվել մեր ՊԲ ստորաբաժանումները, կան վիրավորներ, զոհերի հանգամանքը այս պահին ճշտվում է։ Գիշերը տեղեկացվեց, որ ռուս խաղաղապահները եկել են ու արդեն տարածքում են։ Այսինքն` եթե խաղաղապահները մինչ այդ փաստացի այդտեղ չկային, հիմա արդեն կլինեն»,– ասաց Մարուքյանը։ Նա նաև ասել է, որ տվյալ ունի՝ հայկական կողմը «կոնկրետ կռիվ է տվել» տարածքների համար, և որ հակառակորդի կողմից գործողության մասնակցել են ոչ միայն ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, այլև՝ թուրքական:
Բանակցությունները ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև, նրա խոսքով, դեռ շարունակվում են, քանի որ խախտվել է եռակողմ հայտարարությունը։
Տեսանյութը՝ 24news
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Առաջին ալիքը փաստում է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Ռուսաստանի Առաջին ալիքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում
Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում:
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում. Wargonzo
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում: Այս մասին հայտնում են @wargonzo- ի աղբյուրները Հայաստան...