Վլադիմիր Պուտինը ներառվել է 2020 թվականի «գլխավոր մարդկանց» ցուցակում. Bloomberg
Ամերիկյան Bloomberg գործակալությունն ազդեցիկ անձանց ցանկ է կազմել, որոնք «արժանի են առանձին ուշադրության», նրանց թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, 50 հոգուց կազմված ցանկում տեղ են գտել մարդիկ, որոնք գլխավորապես բնորոշել են 2020 «աննախադեպ» թվականը: Ցանկը բաժանված է 5 բաժնի՝ բիզնես, քաղաքականություն, ժամանց, ֆինանսներ, գիտություն և տեխնիկա: Յուրաքանչյուր բաժնում, ըստ գործակալության, ներկայացված են մարդիկ, որոնց նվաճումներն արժանի են ուշադրության:
Ցանկում ներկայացված են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ բելառուս ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, երգչուհի Բիլլի Այլիշը:
Պուտինից բացի ընդգրկվել են նաև այլ համաշխարհային առաջնորդներ, որոնց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև 2020-ի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:
Քաղաքական գործիչներից բացի ցանկում տեղ են գտել նաև այլ անձինք, որոնց թվում Alphabet ընկերության ղեկավարներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը, Amazon-ի տնօրեն Ջեֆ Բեզոսը, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...