Թուրքական լիրան արժեզրկվել է Անկարայի դեմ պատժամիջոցներից հետո
Երեկ, երբ ամերիկացի կոնգրեսականները համաձայնության են եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, թուրքական լիրան, որն այս տարի մի քանի անգամ արդեն ռեկորդային անկում է գրանցել, կրկին արժեզրկվել է:
Հիշեցնեմ, որ օրենսդիրներն Ամերիկայի հաջորդ տարվա ռազմական բյուջեի նախագծում դրույթ են ներառել` պարտավորեցնելով ԱՄՆ նախագահին փաստաթղթի ընդունումից հետո 30 օրվա ընթացքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ` ռուսական S-400 համակարգերը գնելու համար: Ակնկալվում է, որ նախագիծը օրենքի ուժ կստանա առաջիկա շաբաթներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ավարտում է լիազորությունները հաջորդ տարվա հունվարին, հայտարարել էր, թե վետո կդնի փաստաթղթի վրա: Այդ դեպքում, սակայն, կսառեցվեն ռազմական ոլորտի բոլոր ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերը, մի բան, որ անցած 60 տարում չի արել ԱՄՆ որևէ նախագահ:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...