Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ մասնագետներն ականազերծում են Շուշի–Լիսագոր ճանապարհը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Շուշի–Լիսագոր ճանապարհի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության…

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Շուշի–Լիսագոր ճանապարհի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

«Մաքրվել է 4,8 հա տարածք և 2,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթուցիկ իր»,– նշված է հաղորդագրության մեջ: 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն արդեն ականազերծել են մոտ 50 հա տարածք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1150 պայթուցիկ իր։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել և ներկայացրել ինժեներական հետախուզման ու ականազերծման աշխատանքների արդյունքները։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)

Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250