Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու երկրում ծավալվող բողոքի ակցիաները որոշակի ռեզոնանս են առաջացրել նաև Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույցներում։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի թիմից զանգեր են արվում որոշ թաղապետերի, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկինների հետ կամ իրենց դժգոհությունը չեն թաքցրել Փաշինյանից, և պահանջում են դիմում գրել, հեռանալ։
Մասնավորապես, Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի անունն են տալիս՝ որպես «հրաժարական պարտադրողների»։ Սակայն թաղապետերը դիմադրում են, չեն ենթարկվում ապօրինի հանձնարարականներին։ Ասացին՝ փորձ է արվել այդ գործում ներքաշել նաև քաղաքապետին, սակայն Հայկ Մարությանը տևական ժամանակ է՝ հակասություններ ունի վարչապետի հետ․ նրա որոշ քմահաճույքները համարձակվել է չկատարել, և նրանք շատ լարված հարաբերություններ ունեն։
Ավելին՝ Մարությանն իր ենթականերին հանձնարարել է կառավարության հետ շփվել միայն գրավոր։ Իսկ նա առիթը բաց չի թողնում նրանից դժգոհելու և նրան մեղադրելու համար։ Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին նաև թաղապետեր են ներկա գտնվել, Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին։ Փաստորեն, մեղավորներ ոչ միայն Փաշինյանն է փնտրում, այլև մյուս բարձր պաշտոն զբաղեցնողները»,-գրում է «Հրապարակ» թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...