Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ է տալիս
Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի և անպայման պետք է հրաժարական ներկայացնի. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Դիտարկմանը՝ իրավապահ ուժերը ուժ կկիրառեն այդ անհնազանդության ակցիաները թույլ չտալու համար, Վանեցյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ոչ միայն իրավապահ ուժերը, այլ առհասարակ պետական համակարգը, կառույցները չեն ենթարկվում»: Հարցին՝ մամուլում հրապարկվել է, թե անձամբ իր մոտ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել անվտանգության երաշխիքներ ստանալու համար, Վանեցյանը նշեց, որ այդ հարցը չի մեկնաբանում:
Նա շեշտեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ է տալիս:
Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերող հարցերին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց՝ չի կարողանում Փաշինյանին լսել, միայն սղագրությունն է կարդում, այսօր դեռ չի հասցրել կարդալ:
Դիտարկմանը՝իր ուղերձում նա նշել է, թե 25 տարի դիվանագիտությունը պարտված է եղել, պարտված դիվանագիտության փաստաթուղթն է ստորագրել ինքը, Վանեցյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում տալ նախկինում արված սխալների կամ դրական արարքների գնահատակները, ես կարող եմ ասել մի բան՝ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ բանակցությունները սկում է իր կետից, եղել են ձախողումներ նախկինում, թե չեն եղել, այդ հայտարարությամբ պատասխանատվությունը նախկինների վրայից դուրս է գալիս»:
Վանեցյանը հավելեց, որ իրեն շատ վատ է զգում այսօր փողոց դուրս գալով Փաշինյանի հրաժարականը պահանջեդլու համար, քանի որ դրա փոխարեն կարող էին բոլորով լծվել գործի և հայրենիքի, ժողովրդի համար մի օգտակար բան անել:
Հարցին էլ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուզում առաջադրել վարչապետի պաշտոնում, նա ասաց՝ դա էլ ընդունելի չէ, իրենք ունեն մեկ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...