Ստեփանակերտում վնասված տների վերանորգման համար շուրջ 3000 հայտ է ստացվել
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ:
«Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին տեղավորելու համար պետական աջակցությամբ վարձակալում և տրամադրում ենք բնակարաններ: Բացի այդ, աշխատանքներ են տարվում վնասված տանիքների ու պատուհանների վերանորոգման ուղղությամբ, որից հետո կեցության բավարար պայմաններ են ստեղծվում վերադարձող մեր համաքաղաքացիների համար: Նախնական տվյալներով` թեթև վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Յուրաքանչյուր վերադարձող բնակչի հետ այդ թիվը շարունակում է աճել: Որոշ չափով դեռևս վերականգնման կարիք ունեն նաև մայրաքաղաքի ենթակառուցվածքները: Փակ դռներով բնակարանների տանտերերը վերադառնալով հայտնաբերում են, որ վնասված գազատարի հետևանքով արտահոսք կա: Ընդհանուր առմամբ, գլխավոր գազատարի աշխատանքը ամբողջությամբ վերականգնված է: Ստեփանակերտի որոշ հատվածներում նաև արտաքին լուսավորության ապահովման խնդրի լուծման ուղղությամբ ենք աշխատում»,-ասաց փոխքաղաքապետը:
Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին աջակցելու հարցին` Սամվել Ղուլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նրանց ապահովում է սննդով, անկողնային պարագաներով և անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրատաքացուցիչներով։
Նմանատիպ հոդվածներ
Ում է խանգարել Ջալալ Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելո...
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է` լույս չի լինելու նշված հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...
Ի՞նչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտա...
24 ժամով կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....