Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին ես ու իմ ընտանիքը բազմաթիվ նամակներ ու զանգեր ենք ստանում, հանդիպումներ ու հարցազրույցներ ենք ունենում, որոնք մի կողմից փորձ են թեթևացնելու մեր անդառնալի վիշտը, ցավը, մյուս կողմից՝ բորբոքում են վերքը, որը դժվար թե ամոքվի:
Այս օրերին տուն վերադարձող ամեն մի զինվորի, ամեն մի կամավորի մասին պատմություն կարդալիս, տեսանյութ դիտելիս հուզվում եմ, աչքերս արցունքոտվում են՝ հազար երանի տալիս այդ ընտանիքներին: Բարով եք վերադարձել, տղե՛րք:
Այսօր և երբեք իմ հերոս հրետանավոր որդին՝ բոլորիս համար լուսանկարի պայծառ տղա Ալբերտը, անակնկալ դուռը չի թակի, տուն չի մտնի, չի գրկի մեզ: Բայց մենք քեզ միշտ ենք սպասելու, տղա՛ս, դու միշտ մեզ հետ ես լինելու, դու մեր մտքում ես, հուշերում ես, սրտում ես:
Քո ու քո հերոս ընկերների սխրանքն անմահ է...»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...