Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադայում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շտաբի փաստաբաններից մեկը՝ Ջես Բինալը:
«Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը:
Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես:
Նևադայի Գերագույն դատարանը նոյեմբերի 24-ին հաստատել է ընտրությունների նահանգային արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տանում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:
Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենը հավաքել է հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունը՝ հայտնելով, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...