Նախատեսված միջոցառումների գումարներն ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը. փոխքաղաքապետը՝ ամանորյա միջոցառումների մասին
ArmLur.am-ը զրուցել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ` պարզելու համար, թե քաղաքապետարանը ինչ որոշում է կայացրել ամանորյա միջոցառումների հետ կապված: Փորձել են փոխքաղաքապետից տեղեկանալ, արդյոք Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղադրվելու է ամանորյա տոնածառը, որդյոք Երեւանի փողոցները տոնական զարդարանք ունենալու են, թե ոչ: Տիգրան Վիրաբյանը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստին որոշում է կայացվել Երեւան քաղաքի` Ամանորի միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 2020 թվականի բյուջեից 100 միլիոն դրամ է հատկացնել Ստեփանակերտի վերականգնման համար: Գումարը փոխանցվել է, եւ արդեն այդ ժամանակ որոշված էր, որ չեն կարող լինել ամանորյա միջոցառումներ: Հարցին Հրապարակում տոնածառ չի լինելու, քաղաքը չի «զարդարվելու». Տիգրան Վիրաբյանն ասաց, որ խոսքը ամբողջական համալիր միջոցառումների մասին է եւ ձեւավորումները եւ մշակութային բովանդակությունը մեկ փաթեթում, որ որեւէ բան նախատեսված չէ: Նախատեսված միջոցառումների գումարներն ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը շատ վաղուց, նշեց Տիգրան Վիրաբյանը:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...