Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Կամո Աշրաֆյանը տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում են ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԶԾ և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակը ՄԱԶԾ կողմից եվրամիության ֆինանսավորմամբ Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկելիք «Տեղական դերակատարների զորեղացումը Լոռու և Տավուշի մարզերում հանուն զարգացման» ծրագրի քննարկումն էր: Ծրագրի նպատակը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) ներգրավվածությունն է իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Ծրագիրը կիրառելու է Եվրոպական միության անդամ պետություններում իրականացվող LEADER ծրագրի մոտեցումները՝ խրախուսելով համայնքների ներկայացուցիչներին զարգացման տեղական ռազմավարությունների մշակման և առաջնահերթությունների սահմանման գործընթացում օգտագործել նորարարական մեթոդներ և գործիքներ:
Մարզի ղեկավարն, իր խոսքում ողջունելով ծրագրի իրականացման նախաձեռնությունը Լոռու մարզում, կարևորել է ծրագրում առկա բաղադրիչների առավել պրակտիկ կիրառության անհրաժեշտությունը և որպես վերջնանպատակ՝ շոշափելի արդյունքների գրանցումը:
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Լոռու մարզի կտրվածքով հետագա հարցերի համակարգումը վստահվել է Գայանե Մարկոսյանին: Նա նույնպես իր նկատառումներն է հայտնել ծրագրի վերաբերյալ:
Անդրեյ Ղուկասյանը նաև ողջունել է ՄԱԶԾ կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը՝ ընգծելով դրանց կարևորությունը մարզի զարգացման համար: Նա, մասնավորապես, անդրադարձել է այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՄԱԶԾ, պետբյուջե և համայնք համատեղ ներդրմամբ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի կարևորությանը:
«Համագործակցության այս մոդելը շատ ողջունելի է: Մեծ ցանկություն կա, որ այս մոդելով կարողանանք ծրագրեր իրականացնել նաև գյուղոլորտում՝ ծրագրերն ուղղելով ոռոգման համակարգերի կառուցմանը, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը՝ նպատակ ունենալով համայնքներում ընդլայնելու մշակվող հողատարածքները: Այսօր առավել, քան երբևէ կարևորում ենք մարզում գյուղատնտեսության զարգացումը՝ ելնելով պարենային անվտանգության, բնակչության կենսամակարդակի բարձրացման և համայնքների զարգացման տեսանկյունից»,- ասել է Ղուկասյանը:
Ողջունելով հնչեցված նկատառումները՝ Դ. Մարիյասինը նշել է, որ դրանք անպայման հաշվի կառնվեն և կներառվեն առաջիկա քննարկումներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...