ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելն է կանգնած իրանցի գիտնականի սպանության հետևում. CNN
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Իսրայելն է կանգնած իրանցի միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետևում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Իսրայելը երկար ժամանակ «որս է արել» այդ գիտնականի դեմ: Սովորաբար, հրեական պետությունը տեղյակ է պահել ԱՄՆ վարչակազմին նմանօրինակ նախապատրաստվող ակցիաների մասին: Այս մասին ասելով՝ պաշտոնյան չի մասնավորեցրել՝ արդյոք այս անգամ էլ է այդպես վավել, թե ոչ:
Վերջինս հրաժարվել է հստակեցնել՝ իմացել է արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆախրիզադեի դեմ նախապատրաստվող հարձակման մասին, թե ոչ և արդյոք հավանություն է տվել ամերիկյան կողմի աջակցությանն Իսրայելին:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին: Վնասվածք ստանալով իր դեմ իրականացված հարձակման ժամանակ՝ գիտնականը մահացել է հիվանդանոցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...