Երբեք չէի մտածի, որ այս լուսանկարն այսպիսի առիթով կհրապարակեմ. Տիգրան Աբրահամյան
ԵՊՀ-ի մեր ընկերների հետ, նախորդ տարի, Գորիս-Բերձոր ճանապարհի հարակից հատվածներում ծառեր էինք տնկում՝ սեփականատիրոջ, ուժեղի, սեփական հողը սրբորեն պահելու և պահպանելու դիրքերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիօգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբեք չէի մտածում, որ այս լուսանկարն այսպիսի առիթով կհրապարակեի։
Նիկոլ, մեր երազանքները, մեր պատմությունը, հայի արժանապատվությունը, անվտանգությունը, մեր ունեցածը մսխեցիր ու հանձնեցիր թշնամուն։
Դու սա չես մարսելու, քո ժառանգները դարերով կրելու են դավաճանի պիտակը. սա նվազագույնն է ինչ քեզ սպասվում է։
Ոտքի կանգնելու, ուժեղանալու, մեր պայքարը շարունակելու հնարավորություն ստանալու համար մեզ դժվարին ճանապարհ է սպասվում։
Դրանք տարիներ, տասնամյակներ կարող են տևել, բայց չենք կոտրվելու, որովհետև կանգ առնելու, վերջնական հանձնվելու գինը հայի վերջնական բնաջնջումն է։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...