Վարչապետի խոսնակն անդրադաձել է Փաշինյանի՝ Մոսկվա սպասելիք այցի մասին լուրերին
Արդեն մի քանի օր է որոշ լրատվամիջոցներ եւ թելեգրամի ալիքներ գրում են ՀՀ վարչապետի Մոսկվա հնարավոր այցի մասին: Ըստ հրապարակումների դեկտեմբերի 4-ին նա մեկնելու էր Մոսկվա, սակայն լուրերը որոշ ժամանակ անց հերքվեցին։
Թեմայի վերաբերյալ AuroraNews-ը խոսել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ: Նշենք, որ «Mediaport» թելեգրամյան ալիքը գրել էր, որ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ, քանի որ ՀՀ վարչապետին չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպման հնարավորություն ստանալ ՌԴ ղեկավարությունից: Ըստ ալիքի՝ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են և, որ ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան։
Մեզ հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակը նշեց. «Նախ կասկածելի ծագում ունեցող որևէ թելեգրամյան ալիքի հոդվածի մեկնաբանություն չեմ պատրաստվում տալ։ Վարչապետի այցի մասին Մոսկվա գրում է ընդհամենը մեկ թելեգրամյան ալիք: Նաեւ ստուգեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրությունները, իրենց ֆեյսբուքայն էջում, որտեղ կտեսնեք, թե ինչ ձևաչափով է ընթանալու Մոսկվայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը»։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։