Հովիկ Աղազարյանը պատրաստվում է դատարան դիմել
Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս հանդիպել եմ Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին: Նա նոյեմբերի 25-ին վերադարձել է մարտական դիրքերից: Իր հետ զրուցելուց և բոլոր փաստաթղթերին ծանոթանալուց հետո ես համոզվեցի, որ նա լսել է իմ հորդորը, և Բերձորում իրեն թողնելուց հետո իր գործողություններն, իմ համոզմամբ, եղել են օրինականության շրջանակում:
Բերձորում բուժօգնություն և հետագայում Երևանում անհրաժեշտ բուժում ստանալուց հետո Կարեն Այվազյանը վերադարձել է մարտական դիրքեր:
Հարկ եմ համարում նշել նաև, որ Կարեն Այվազյանը չի մասնակցել Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած հանրահավաքին:
Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար:
Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքին ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել էր, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փախցրել է Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը, ով վերջերս նաև կառավարության դիմաց իր ընկերների հետ պաշտպանել էր Նիկոլ Փաշինյանին։ Արձագանքելով Տարոն Տոնոյանի այդ հայտարարությանը, Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ տվյալ անձն իր օգնությամբ չի հատել անցակետը, ապա խոստացել էր հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը։
Հիշեցնենք՝ Տարոն Տոնոյանը հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանը խոստովանել է՝ինքն է Բերձոր հասցրել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը, հետո իջեցրել է մեքենայից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...