Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ շուկան Ադրբեջանի համար բացվելու մասին իր հայտարարությանը
Ես ասել եմ՝ կբացվեն ճանապարհները, կմոդեռնիզացնենք մեր տնտեսությունը եւ օրերից մի օր միգուցե բացվեն ճանապարհները, դուք վերցրել եք կոնտեքստից միայն վերջին մասը: Այս մասին News.am-ի փոխանցմամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Առաջին ալիքին» տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր. «Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»:
Դիտարկմանը, որ մի կողմից մերժում ենք թուրքական ապրանքները, մյուս կողմից նախարարը նման հայտարարություն է անում, Քերոբյանն արձագանքեց. «Խնդրում եմ՝ մանիպուլյացիա մի արեք: Շատ ներողություն եմ խնդրում, ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը, բայց մանիպուլյացիոն եւ անիմաստ խոսակցություններին չեմ պատասխանում ժամանակ ծախսել»:
Հարցին, որ ինքը ժամանակին եղել է սուպերմարկետների ցանցի ղեկավար, որը սնանկացման է հասցրել, հիմա ինչպես է հաջողելու նխարարի պաշտոնում, նա պատասխանեց. «Ես օրինքի առաջ որեւէ պարտավորություն չունեմ եւ այս թեման այսքանով փակում ենք: Դա եղել է իմ աշխատանքից դուրս գալուց մոտավորապես 1,5 տարի հետո: Ես չեմ դրան հասցրել»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...