«Թուրանական միջանցք». Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն այս անվանումն է ստացել սոցցանցերում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք»:
Նա մասնավորապես գրել է.
«Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Նախիջևանի և «մայրցամաքային» Ադրբեջանի միացումը «առնվազն նույնքան արժեքավոր է, որքան Ղարաբաղի ազատագրումը»:
Թուրքական մամուլում գրեթե «ըմբոշխնում են» Հայաստանի տարածքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երկու մասերը միմյանց հետ կապելուն միտված ցամաքային միջանցքի գաղափարը, իսկ սոցցանցերում այն արդեն անվանում են «Թուրանական միջանցք», որով Թուրքիան պատրաստվում է դուրս գալ Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ։
Եվ միայն Հայաստանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարկ չի համարում որևէ ընկալելի մեկնաբանություն կամ պարզաբանում տալ այս մասին։ Վարչախմբի մյուս պատասխանատուներն էլ բնականաբար լռում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, կրկին տեղյակ չեն, թե ի՞նչ է պատրաստվում անել «նորին մեծություն առաջնորդը»»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...