ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երեւանում մտավորականների երթն ավարտվեց
Մտավորականները Երեւանում այսօր` նոյեմբերի 29-ին, միաբանության երթի ավարտին նամակը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Դերասան Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ կընթերցվի նամակը և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան:
«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-ասաց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթը այսքանով ավարտվեց երթը:
Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ իրենք խնդրել են, որ անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին:
«Ես խնդրոււմ եմ չքաղաքականցել այս ամենը, հարթակը բաց է, կարող են բարձրանալ բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի իր մտածողությունը, բայց այսօր դա նշանակություն չունի: հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ,-ասաց նա:
Ռուբեն Մխիթարյանը ամփոփելով երթը ասաց, որ հետագա գործողությունների պլանը կտեղեկացնեն և առաջարկեց այսօրվա երթը ավարտել ծափերով, որպեսզի հասնի տղաներին, որտեղ էլ նրանք լինեն:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցում:
«Դա Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբ է, և նրանք կազմում եմ ցուցակներ: Եթե ունեք ինչ-որ ինֆորմացիա դիմեք իրենց»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...