Իրանի ԱԳ նախարարը քննադատել է բոլոր նրանց, ովքեր «ձեռնպահ են մնում ահաբեկչության դեմ պայքարից»
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է բոլոր նրանց, ովքեր «ձեռնպահ են մնում ահաբեկչության դեմ պայքարից և փոխարենը թաքնվում են զսպվածության կոչերի հետևում», գրում է Tasnim News Agency-ն։
«Մեր գիտնականի վրա ահաբեկչական հարձակումն, անկասկած, ծրագրված է եղել ահաբեկչական ռեժիմի կողմից և իրականացվել է նրանց հանցակիցների կողմից։ Ամոթալի է, որ ոմանք հրաժարվում են հանդես գալ ահաբեկչության դեմ և թաքնվում են զսպվածության կոչերի հետևում։ Անպատժելիությունը խրախուսում է ահաբեկչական ռեժիմին, որի ԴՆԹ-ում ագրեսիան է», - Twitter-ում գրել Է Զարիֆը:
Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:
«Իրանը խելացի է և չի պատրաստվում հայտնվել սիոնիստների ծրագրերի թակարդում: Իրանը տեղյակ է թշնամու մտադրություններին և նրան թույլ չի տա հասնել իր նպատակին»,-ասել էր Ռոհանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...