ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ
Կառավարության մոտ առավոտից բողոքի ակցիա անցկացնող ծնողները սպասված պատասխանը չստացան։ Արցախում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների հարյուրավոր ծնողներ հիմա էլ շարժվում են ՀՀ պաշտպանության նախարարություն։ Որոշվել է 18։00 լինել պաշտպանության նախարարության դիմաց՝ իրենց բողոքն ու պահանջը պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացնելու համար։
Հիշեցնեմ, որ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պահանջագիր էին պատրաստել։ Նրանցից մի քանիսի հետ հանդիպեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և նշեց՝ Արցախում ժամկետային զինծառայություն իրականացնողների ծառայությունը չի կարող դադարեցվել կամ նրանց չեն կարող փոխադրել Հայաստան։ Նա նշեց, որ հիմա փորձում են կարգավորել զինծառայողների արձակուրդի տրամադրման հարցը։ Ծնողների մեծ մասին այս պատասխանը չգոհացրեց։
Ծնողներից շատերը նշում են՝ պատրաստ են իրենց որդիների փոխարեն առաջնագծում կանգնել, որովհետև իրենց զավակները 44-օրյա դժոխքի միջով են անցել, հիմա էլ անմարդկային պայմաններում են ապրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...