Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ սակրավորները մաքրում են Արցախը Սմերչից և այլ զինամթերքից

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության սակրավորները ոչնչացնում են Ստեփանակերտի արվարձանում հայտնաբերված զինամթերքը, տեղեկացնում է ria.ru-ն: Wargonzo թելեգրամյան ալիքն էլ բացառիկ լուսանկար է հրապարակել…

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության սակրավորները ոչնչացնում են Ստեփանակերտի արվարձանում հայտնաբերված զինամթերքը, տեղեկացնում է ria.ru-ն: Wargonzo թելեգրամյան ալիքն էլ բացառիկ լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից, որտեղ գրառել է. «Ադրբեջանի զինված ուժերի «նվերը»:  Տեղի ինժեներները, չսպասելով ՌԴ ՊՆ սակրավորներին, մաքրում են քաղաքը Սմերչից և այլ զինամթերքից, որոնք արձակվել են Բաքվի կողմից Արցախի մայրաքաղաքի վրա: 

 

Նշենք, որ Ստեփանակերտի մերձակայքում վերջին երկու օրվա ընթացքում մոտ հազար կասետային զինամթերք է հայտնաբերվել։ 

«Անցած երեք օրվա ընթացքում մենք ոչնչացրել ենք ավելի քան 500 կասետային զինամթերք։ Ստեփանակերտի մերձակայքում վերջին երկու օրվա ընթացքում մոտ հազար կասետային զինամթերք ենք հայտնաբերել։ Այժմ միայն Ստեփանակերտի մերձակայքում ենք աշխատում», - ասել է Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։  Նրա խոսքով՝ մարտական գործողությունների դադարեցումից մի քանի օր անց, հազարավոր կասետային զինամթերք է հայտնաբերվել։ 


 

[9d0e8cb55d7dd5c166b62f2be10eb001.jpg]

 

 

[fe18f1d216b9b8b8f9aeb9fece7f8b4c.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250