Սա հատուկ առաքելություն է. Յուրի Ջորկայեֆ
Ֆրանսիական մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան ժամանեց: Պատվիրակության կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպություններ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավարությունը: ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել հայ ընտանիքներին, որոնք կորցրել են երեխա, եղբայր, բարեկամ, ընկեր ...: Յուրի Ջորկաեֆը նշել է, որ Ֆրանսիան և ֆրանսիայի սփյուռքը միավորվել են այս օրերին, եւ աա հատուկ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳՆ պետքարտուղարի ու ճգնաժամային կենտրոնի կողմից: Հայաստանի բարի կամքի դեսպանը հաղթաթուղթ է համարում այստեղ ունենալ Ֆրանսիայի դեսպանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է նաև, որ հակամարտության հենց առաջին օրվանից մտածում էին, ինչպե՞ս կարող են միջամտել, երբ հրադադ հաստատվեց, եւ որոշեցին ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացնել պետական կառույցները, ՀԿ- ները, ասոցիացիաները, հիմնադրամը, որպեսզի կարողանան հնարավորինս արագ արձագանքեն իրավիճակին:
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել: