Ռուսական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել Լաթաքիայում ջիհադական հենակետերին
Սիրիական Լաթաքիա շրջանի հյուսիսարևելյան հատվածում Ռուսական օդատիեզերական ուժերը նախորդ գիշեր մի քանի ավիահարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Ջաբալ Ալ-Ակրադ շրջանի ջիհադականներին: Ըստ Լաթաքիայի նահանգապետարանի ներկայացրած զեկույցի՝ ռուսական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել «Հայաթ Թահրիր ալ–Շամ» և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» խմբավորումների համար որպես կենտրոնակայաններ ծառայող Քաբանիի ջիհադական հենակետին:
Զեկույցում ասվում է, որ ռուսական ավիահարվածներով թիրախավորվել են նաև Իդլիբ-Լաթաքիա առանցքի երկայնքով տեղակայված ջիհադական հենակետերը, գրում է almasdarnews.com կայքը:
Հայտնի է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հաճախ են նման ավիահարվածներ հասցնում, երբ տեղեկություններ են ունենում ջիհադականների, նրանց վերապատրաստման ճամբարների և ռազմակայանների գտնվելու վայրերի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավ...