Լուկաշենկոն հայտարարել է Տիխանովսկայի զրույցների գաղտնալսման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հատուկ ծառայությունները գաղտնալսել են երկիրը լքած ընդդիմադիրների խոսակցությունը, որում իբր նրանց ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքը ոչինչ չի որոշում: Այս մասին գրում է «Ռիա Նովստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի նախագահականին մոտ տելեգրամյան ալիքներից մեկին:
Երկրի ղեկավարը նշել է, որ զարմացած է ընդդիմադիր գործչի հայտարարությունից: Ըստ Լուկաշենկոյի, Տիխանովսկայան «պահվում» է Լիտվայում, քանի որ արևմտյան ուժերն այդպիսի մարդու կարիքը ունեն:
Երկրի ղեկավարը Տիխանովսկայային անվանել է «մեր նախագահը Լիտվայում»՝ ակնարկելով նրա նախագահական հավակնությունները և փախուստը երկրից:
Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնապես պարտվել է Բելառուսի նախագահական ընտրություններում ՝ հավաքելով ձայների 10%-ից մի փոքր ավելին: Դրանցում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախկին թեկնածուն չի ճանաչել քվեարկության արդյունքները և փախել է երկրից: Ընտրություններից հետո անցած ամիսներին նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի, ինչպես նաև Բուլղարիայի, Ավստրիայի, Հունաստանի և ԵՄ այլ երկրների արտգործնախարարների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...