ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են պետական կառույցները, ՀԿ- ները, ասոցիացիաները, հիմնադրամը. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
«Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները, հիմնադրամը: Ինչպես օրինակ, «Անզավուր» հիմնադրամը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները: Այստեղ է գտնվում նաև Յուրի Ջորկաեֆը, ով խորհրդանշում է մեր բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը: Ասեմ, որ այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ մեծ համախմբում կար երկրաշարժից ցնցված Հայաստանին աջակցելու համար»,-ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը:
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նշեց, որ Ֆրանսիայից ինքնաթիռով տեղափոխված մարդասիրական օգնությունը հիմնականում ներառում է տաք շորեր, ծածկոցներ, «Վեոլիա» հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Մարդասիրական օգնության մեջ կան նաև վերանորոգման համար նախատեսված պարագաներ, որոնք տրամադրվել է «Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...