Բերձորցիներին փորձում ենք համոզել չլքել քաղաքը. Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար
Բերձորը մնալու է մեր հսկողության տակ, այս պահին քաղաքացիներին փորձում ենք համոզել չլքել քաղաքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը:
Մեր հարցին, թե արդյոք հավաստի է այդ ինֆորմացիան, քանի որ այս օրերին հակասական լուրեր են պտտվում, Ալավերդյանը հաստատեց, որ իր տեղեկությունը հավաստի է, սակայն չի կարող նշել տեղեկատվության աղբյուրին:
Հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ կան հայ բնակիչների համար, եթե նրանք մնան, Ալավերդյանն ասաց, որ երաշխիքներ կան, չի կարող մանրամասնել քանի որ շտապում է:
Նշենք, որ Բերձորի բնակիչները թիվը 2200-ն է։ Նրանք այս օրերին ճամպրուկային վիճակում են, մի մասը հեռանում է, մի մասն էլ սպասում է վերջնական տեղեկատվության:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։
Hetq.am-ը զրուցել է նաև քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ, որոնք ասել են, որ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին:
«իմ քայլից» Նարեկ Մկրտչյանն ասել է` մանրամասներին չի տիրապետում, սակայն գիտի, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Մկրտչյանի խոսքով` Արցախի նախագահը սերտ բանակցությունների մեջ է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, այդ հարցերը ևս օրակարգում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...