Վարձկանների ընտանիքների հարցով զբաղվում են զինվորականները. Զախարովա
Ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի վարձկանների ընտանիքներին տեղափոխելու հարցին: Ինչպես նաև անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե Անկարան մեծ ներդրում է ունեցել ձեռք բերված պայմանավորվածությունների գործում, և որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կդառնան տարածաշրջանի խաղաղության երաշխավոր:
Վարձկանների ընտանիքների վերաբերյալ Զախարովան ասել է, որ այդ հարցով զբաղվում են զինվորականները, և այս պահին այլ մանրամասները չի կարող հայտնել:
«Զինվորականներն աշխատում են հակամարտող կողմերի և այն փորձագետների հետ, որոնք ունեն հնարավորություններ կամ տվյալներ՝ նշված հարցը լուծելու համար: Ճիշտ է, ձևակերպումս բարդ է, բայց այն ապացուցում է, որ հարցը գտնվում է մեր զինվորականների մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Զախարովան հիշեցրել է Վրադիմիր Պուտինի հարցազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, որ որոշ հարցերում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները գտնվում են հակադարձ բևեռներում, սակայն Կրեմլը մշտապես փորձում է գտնել այնպիսի շփման կետեր, որոնց միջոցով հնարավոր կլինի նպաստել ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարցերի կարգավորմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...