Կոչ եմ անում վաղը միանալ մտավորականների հավաքին, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին. Կարին Տոնոյան
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։
«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով:
Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:
Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը հանդես էին եկել Ազնավուրի հրապարակում հավաքվելու կոչով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...