Իրանում սպանվել է միջուկային ծրագրի գլխավոր մասնագետը. Զարիֆը վերջինիս սպանության մեջ մեղադրել է Իսրայելին
Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, գրում է ria.ru-ն։
Fars գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Աբսարդ քաղաքի փողոցներից մեկում, որտեղ պայթյուն է որոտացել և կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Հոսեյն Դեհգան, հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարի սպանությունն անպատասխան չի մնա։
«Մենք կայծակնային հարված կհասցնենք մարդասպաններին»,- հայտնել է նա։
Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել է, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։
«Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս պատերազմ հրահրելու համար հանցագործների հուսահատությունը»,- Twitter-ում գրել է Զարիֆը:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության գործողությունը»:
Ֆահրիզադեն Իրանի ամենահայտնի միջուկային գիտնականն է։ Արևմտյան աղբյուրները նրան համարում էին Իրանի միջուկային ծրագրում չափազանց հզոր և ազդեցիկ մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...