Այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով. Փաշինյանը՝ Սոթքի միջադեպի և GPS-ով սահման գծելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձում նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետող քաղաքական ուժերը չեն ասում՝ առաջարկում են արդյոք հրաժարվել դրանից և այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո, ապա ինչ սցենար են նկարագրում դրանից հետո և ինչ հետևանքների կբերի այդ սցենարը:
«Ուզում եմ ընդգծել, որ այն ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի համաձայնագրի հայտարարարության իրագործման գործընթաց է: Այդ գործընթացը ենթադրում է, որ ՀՀ զինված ուժերը, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում, պետք է տեղակայվեն ՀՀ պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով: Ես հիմա խոսում եմ Քարվաճառի հատվածի մասին: Այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: Ինչպես պարզաբանվել է՝ Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանում, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզեն, թե ոչ, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետի խոսքով՝ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստան, քանի որ սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել: Փաշինյանն ընդգծեց, որ ժողովուրդը դա թույլ չի տալու:
«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին և նաև իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Ուզում եմ նաև իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատաքնի համար: Խոսքն ԱԱԾ-ի, ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, քննչական մարմինների, դատախազության աշխատակիցների մասին է: Ուզում եմ համոզված լինեք, որ մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերն այս դժվարին իրավիճակում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու համար: Քաոսի տեսլականը տարածվում է նաև այս նպատակով, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար և այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև, որը մինչ օրս նրանց չի հաջողվել անել»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...