ԱՀ ՄԻՊԸ տվյալներ ունի մի քանի տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարվածների մասին. Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկմանը տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերի և լուսանկարների միջոցով մոտ 30 ռազմագերու տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել: Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ ունենք քաղաքացիական կորած անձինք, որոնց վերաբերյալ նույնպես տվյալներ ենք հավաքագրում: Նրանք եղել են Արցախում՝ իրենց տներում ու բնակավայրերում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս ունենք մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ: Նրանց թվում կա 11 հաստատված մահվան դեպք, որից 7-ի մարմինները պատերազմից հետո վերադարձվել են կամ գտել են փրկարարները: Վերադարձված դիերի գրեթե բոլորի մարմիններին առկա են եղել խեղման և անդամահատման, ընդհուպ՝ գլխատման դեպքեր, որոնց մի մասը կատարվել է դեռևս այդ անձանց կենդանի վիճակում, մյուս մասը՝ մահից հետո»,- ասաց Բեգլարյանը:
Նա հայտնել է, որ բոլոր դեպքերը վերլուծում և ներկայացնում են ԿԽՄԿ-ին և ռուսական կողմին: Առայսօր հայկական կողմին փոխանցվել է ավելի քան 400 մարմին: Ընդ որում՝ մի մասին ԿԽՄԿ-ն ու փրկարարներն են գտել՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ մի մասը փոխանակվել է: «Գլխավորապես այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայերի ավելի շատ մարմիններ կան, քան մեր կողմում ադրբեջանցիների: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն ժամանակ է ձգում դիերի փոխանակման հարցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ ԿԽՄՆ-ն և փրկարարները եղել են ռազմական գործողությունների շրջանում գտնվող շատ բնակավայրերում, սակայն մարմիններ չեն գտել: Դրանից էլ հետևություն, որ ադրբեջանական կողմը հավաքել է մարմինները, որից հետո միայն թույլ տվել, որ սկսվեն որոնողական աշխատանքները: Հավաքել են մեր մարմինները և անընդհատ ժամանակ են ձգում: Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Այդպիսով նրանք նպատակ ունեն լրացուցիչ ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա և խորացնել հարազատների հոգեբանական տառապանքները, ինչի մասին են վկայում նաև տեսանյութերի տարածումը:
Հարկ է նշել, որ այս գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից: Տարածվող տեսանյութերն ու լուսանկարները ադրբեջանական բանակից կարող էին դուրս գալ միայն իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողության ներքո: Այդպիսով՝ ադրբեջանական կողմի նպատակը մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելն է: Մենք շարունակում ենք հավաքագրել ու մշակել բոլոր տվյալներն ու վերլուծություններ, կատարել դրանք ներկայացնելով ՊԲ-ին, ԿԽՄԿ-ին, Գերիների և անհայտ կորածների հանձնաժողովներին: Այս տեսանկյունից անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը, իսկ մեր կառավարությունը նույնպես պետք է անի առավելագույնը զոհվածների մարմիններն ու գերիներին վերադարձնելու համար»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...