ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին

«Սեպտեմբերի 27-ին, ռազմական դրության հատուկ նիստի ժամանակ ես վարչապետին հարց եմ տվել, թե՝ պարոն վարչապետ, չէինք ճանաչում, քանի որ մենք վախենում էինք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարող է հիմա ճանաչենք Արցախը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը հիմա ձեր առաջարկով մտավ քաղաքական օրակարգ: Դրամից հետո պատերազմի ժամանակ ինձ մի քանի քաղաքական ուժեր են դիմել, թե, եկեք ճանաչենք Արցախի անկախությունը: Ես կապվել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ինքն ասել է` լավ առաջարկ է, բայց կարող է հիմա խանգարենք պատերազմի պրոցեսին, եկեք դեռ սպասենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում պատմեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

Նրա խոսքով՝ ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը. «8 տարի է` ես պատգամավոր եմ, դրանից առաջ չեմ կարող ասել: 8 տարվա մեջ Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել է ճանաչել Արցախի անկախությունը, մեզ off the records ասվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեմ են, որ ճանաչենք: Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխանն է տրվել»: 

Քաղաքականություն