Շատ հարցերում Ռուսաստանի շնորհիվ ԼՂ-ում կասեցվել է պատերազմը. Լուկաշենկոն շնորհավորել է Լավրովին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենոկոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիման ընթացքում դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերն ու ձեռնարկած գործողությունները: 

 

Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները՝ Լուկաշենկոն անդրադառնալով պատերազմի դադարեցմանը, մասավորապես ասել է. «Շատ կցանկանայի շնորհավորել Ձեզ Կովկասում կատարվածի համար: Կեցցե՛ք: Պարզ է, որ առանց ծախսերի չի լինի, քննադատությունն էլ կլինի ու կլինի: Սակայն շատ դրական ու լավ նշան է այն, որ շատ հարցերում Ռուսաստանի շնորհիվ կասեցվել է պատերազմը, այն, որ այնտեղ մարդիկ չեն մահանում, այն, որ չնայած դեռ նոր, սակայն սկսել եք Կովկասում հարաբերությունների կայունցաման երկար ճանապարհը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հենց նման դիրքորոշման եմ հարում»: 

Քաղաքականություն