Մի խումբ կամավորներ Քարվաճառի լքված տարածքներից Երևան են բերել շներին ու կատուներին, որոնց տերերը չեն վերցրել իրենց հետ
Նոյեմբերի 20-ին մի խումբ կամավորներ մեկնեցին Քարվաճառ, որպեսզի լքված տարածքներից բերեն շներին և կատուներին, որոնց տերերը չեն վերցրել իրենց հետ` տարածքից գնալիս։ Կենդանիները չէին լքում իրենց տները և բոլորն, առանց բացառության, աննկարագրելի վախեցած էին:
Հայտնում է DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ ՖԲ էջը:
Երևան է բերվել 35 շուն և 8 կատու։ Շնորհակալ ենք Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն / Stray Animals Center-ին, ովքեր իրենց վրա վերեցրեցին 17 շան ստերջացումը։ 17 շներն այժմ գտնվում են ՀՈԱԿ-ում, սպասում իրենց ստերջացման հերթին։ Կատուները գտնվում են
Oscar Vet Vetclinic-ում, որպեսզի նույնպես ստերջացվեն։ Մնացած շները և ձագուկները գտնվում են տարբեր օրավարձերով տարածքներում։
Մենք ձեր օգնությամբ ամեն ինչ պետք է անենք, որ բոլոր շների ու կատուների համար կարողանանք գտնել տուն։ Կենդանիների մեջ կային նաև բավականին ծերերը և հիվանդները, որոնք կտեղափոխվեն ու մշտական կապրեն մեզ մոտ։ Կիրակի օրը՝ նոյեմբերի 22-ին կամավորները մեկ անգամ ևս կգնան՝ նոր կենդանիներ բերելու։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր կամավորներին, ովքեր ստանձնեցին այս դժվարին գործը -
Gohar Manushakyan Chalyan, Hrant Davoyan, Ruzik Gasparyan, Marina Gevorgyan, Քրիստինա Գևորգյան, Karina La:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...