Պուտինը կարծում է` հումանիտար ջանքերը կօգնեն ԼՂ-ում քաղաքական կարգավորման հասնել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ԼՂ տարածքն ամբողջությամբ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Շոյգուն նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ ավարտում են համատեղ Վերահսկման կենտրոնի աշխատանքի պարամետրերի և կառույցի տեղակայման վայրի հետ կապված համաձայնեցումները:
Խորհրդակցությանը առաջին անգամ մասնակցել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: ՌԴ նախագահը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցերով խորհրդակցության ժամանակ դիմել է ռուս խաղաղապահներին՝ կոչ անելով ԼՂ-ում հայերի ու ադրբեջանցիների հետ շփումներ հաստատել՝ կենցաղի հողի վրա կոնֆլիկտներից խուսափելու համար:
«Հայերն ու ադրբեջանցիները հակամարտող կողմեր են, բայց հակամարտությունն ավարտված է»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ հումանիտար ջանքերը կօգնեն ԼՂ-ում քաղաքական կարգավորման հասնելուն:
Պուտինը տեղեկացրել է, որ ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը կմեկնի Երևան ու Բաքու` մի շարք գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Օրակարգում ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների իրականացման ամենից հրատապ խնդիրներն են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...