Էս ի՞նչ եք ստորագրել․ մարդը տանը քնած՝ իրեն ասում են քարտեզով ձեզ էլ պիտի հանձնենք, կներեք
Այս պահին Արցախի Հադրութի, Մարդակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների մոտ 100 բնակավայրերից, գյուղերից քաղաքներից, տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են անօթեւան։ Նրանք չեն հետաքրքրում ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Արցախի իշխանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հազարավոր արցախցիներ դարձան փախստական ոչ միայն պատերազմի ընթացքում թշնամուն հանձնած բնակավայրերից, այլ նաև այն շրջաններից ու բնակավայրերից, որոնք դեռ այսօր առավոտյան գտնվում էին Արցախի Հանրապետության իրավասության ներքո։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը, ով վստահ է, որ իր տունը չեն հանձնում, առավոտյան գյուղապետերը մարդկանց տարհանելու հրաման են տալիս։
Էս ի՞նչ եք անում անմեղսունակ հրեշներ, գոնե հասկանում ե՞ք ինչ եք անում։ էս ի՞նչ եք ստորագրել։ Մարդը տանը քնած՝ իրեն ասում են քարտեզով ձեզ էլ պիտի հանձնենք, կներեք։ Իհարկե, «կներեքը» պարտադիր ասել են։
Արձանագրենք, որ մեր հայրենակիցները տեղահանվում են մեր խիստ հայրենի իշխանության կողմից եւ նրանց ոչինչ չի առաջարկվում իրենց տների, գույքի, հողամասերի դիմաց։
Լավ, ո՞նց էր հնարավոր ստանալ էսպիսի դավադիր մի փաստաթուղթ, որով Արցախի բնակչության մեծ մասը մի քանի օրվա ընթացքում վերածվում է փախստականի, կորցնելով ամեն ինչ, ու մնալով անտուն։ Նրանց այսօր առաջարկում են թողնել իրենց տները, հեռանալ ով ինչպես կարող է, ու ով որտեղ կարող է։
Ախր սա դավաճանություն էլ չի է։
Ձեր արածը Նիկոլ ու նիկոլականներ՝ պղծություն ա։ Ու եթե հիմա ինչ -որ մի հրաշքով պլստաք, աշխարհի որ գմբեթին էլ լինեք, ձեզ գտնելու է հադրութցի էն փոքրիկը, որի տունն ու աստղիկներով պատած ննջասենյակը դուք ստիպեցիք լքել»,- գրել է Զոհրաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...