Covid-անվտանգության կանոնները վերանայվել են. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման անվտանգության կանոններում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։
Մասնավորապես, փոփոխվել են առևտրի կենտրոնների համար սահմանված նորմերը։
Նոր որոշման համաձայն` առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում։
Առևտրի կենտրոնների մուտքի մոտ հաճախորդների ջերմաչափումն այսուհետ կլինի պարտադիր։ Իսկ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուները չեն սպասարկվի։
Փոփոխություն է եղել նաև ախտահանման նյութերի վերաբերյալ պահանջներում. 60-80%-անոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն առևտրի կենտրոնների շփման մակերեսներն այսուհետ պետք է ախտահանվեն 70-90% սպիրտի հիմք ունեցող նյութերով։ Իսկ ձեռքերի մշակման նյութերը պետք է պարունակեն առնվազն 70% սպիրտ։
Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով։ Նա աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված Covid-անվտանգության նորմերի պահպանմանը։
[79acc8cde7a7113266c5d49659154af7.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...