Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին. մանրամասներ
Հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Իսկ գիտե՞ք հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին ով է։ Նա Շուշվա իմ հարևանը։ Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին։ Վերջին պահին դիահերձարանում են միայն նկատել, որ կենդանի է ու չեն հերձել։ Բայց ազգային դժբախտությունից զատ՝ այստեղ կա նաև այս պետության հիմքերը տարիներ շարունակ կրծած սոցիալական անհավասարության մոտիվը։ Բանն այն է, որ ծերունու եղբայրը դեռ պատերազմի տարիներից Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, ու չգիտես ինչու, չնայած ծերունու հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներին՝ նա ապրում էր մենակ մեր շենքի առաջին հարկում՝ մի անմխիթար տան մեջ, իսկ ժամանցի միակ ձևը շենքի մուտքի աթոռակին նստելն էր։
Ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...