Ռուսական ավիացիան վերջին 1 օրում ևս 20 թռիչք է կատարել՝ խաղաղապահներին ԼՂ տեղափոխելու համար
ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները վերջին 1 օրում Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով 20 թռիչք են իրականացրել, ԼՂ է տեղափոխվել 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանում: Հայաստան է բերվել ավելի քան 30 միավոր տարբեր տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Հայաստան է բերվել ավելի քան 30 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բարձր անցանելիության բեռնատար մեքենաներ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման և այլ տեխնիկա»,-նշվում է հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի դիտակետերը տեղակայվել են ԼՂ շփման գծի և Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայվել է Ստեփանակերտում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...