Պատերազմի ընթացքում Ադրբեջանում առնվազն 21 հայ է գերեվարել
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են այցելել ադրբեջանական կողմում պահվող հայ քաղաքացիներին: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք շարունակում ենք այցելել Ադրբեջանում պահվող անձանց։ Նրանց թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ զինվորականներ»,-ասաց Ամատունին:
Նա չի հստակեցրել, թե քանի մարդու մասին է խոսքը, և արդյոք այդ մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից և զինադադարից հետո։ Նշեց միայն, որ կազմակերպությունը կապի մեջ է բոլոր գերիների հարազատների հետ։
Պատերազմի ընթացքում Ադրբեջանում առնվազն 21 հայ է գերեվարել։ Մեկը` Հադրութի բնակիչ 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ԿՄԽԿ միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Նրա հետ նույն օրը գերեվարված նույն քաղաքի բնակիչ` 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է Բաքվում, Հայաստան տեղափոխվել է նրա դին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...