Օգնել Արցախին վերականգնվելու առանց հետագա արյունահեղության և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալլոնը, Գաս Բայլարքիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են արել նախագահ Թրամփի վարչակազմին ակտիվ դերակատարում ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ ու հավասարակշիռ կարգավորման հասնելու հարցում, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը:
«Կոչ ենք անում կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում, օգնել Արցախին վերականգնվելու առանց հետագա արյունահեղության սպառնալիքի և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, օգտագործել հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները Թուրքիային իր դրսևորած ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար պատժելու ուղղությամբ, պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը վերջինին կոնֆլիկտի էսկալացիայից հեռու պահելու նպատակով:
Կոչ ենք անում ապահովել տեղահանված հայ քաղաքացիական բնակչության վերադարձն իրենց տներն ու երաշխավորել էական հումանիտար օգնություն ականազերծման աշխատանքների ուղղությամբ, ուժեղացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները` Հայաստանի ժողովրդավարությանն ու ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցելու միջոցով»,- նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...