Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Belta գործակալությունը, Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը:
Բելառուսի նախագահը նաև դեսպաններ է նշանակել նաև Չինաստանում, Պակիստանում, Ադրբեջանում, Քենիայում:
Նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ընթացքում, դիմելով Հայաստանում և Ադրբեջանում Բելառուսի դեսպաններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ունեն լավ, մտերիմ, Հայաստանի հետ՝ փայլուն հարաբերություններ:
«Պահպանեք այդ հարաբերություններ և այնպես արեք, որ մեզ ոչնչում չկասկածեն: Դրանք հանրապետություններ են, որոնք ապագայում պետք է խաղաղ ապրեն: Մենք Երևանի և Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենք և կունենանք: Սակայն այնպես ստացվեց, որ, ինչ արած, կարելի է ցավակցել: Մարդիկ են զոհվել: Փառք Աստծո, որ գոնե թեժ պատերազմն ավարտվել է»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն Ադրբեջանում Բելառուսի դեսպան է նշանակել Բելառուսի պաշտպանության նախկին նախարար և անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...