Լավրովն Իրանի արտգործնախարարի հետ կքննարկի Ղարաբաղը. Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նրա իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ղարաբաղը, ինչպես նաեւ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոյեմբերի 23-ին Իրանի արտգործնախարարության ղեկավարը հերթական այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում նա բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի կարծիքների փոխանակում միջազգային մի շարք արդիական հարցերի շուրջ, այդ թվում` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում»,- ասել է Զախարովան` նշելով, որ նախարարները կքննարկեն նաեւ երկկողմ օրակարգը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...