Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. վարչապետի խոսնակ
Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Իսկ թե վարչապետի վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:
Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին:
Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները.
1. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../
2. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../
Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները եւ դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան:
Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...