Ե՞րբ եք վերջապես զբաղվելու նրանով, ինչով պարտավոր եք ժամ առաջ զբաղվել. Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարարությունն ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի շաբաթ է իրար են հայտարարություն-հաղորդագրություններում արձագանքում, պատասխանում, հակադարձում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«էլ չեմ խոսում վիրավորանքների, ռազմական գաղտնիքներ հրապարակելու և այլ դետալների մասին։
Նիկոլ, աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը։ Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Լավ, այս կապիկությունը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ եք վերջապես սկսելու զբաղվել նրանով, ինչով որ պարտավոր եք ժամ առաջ զբաղվել»,- գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ այսօր ՊՆ-ն հերթական անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
«Մենք մի քանի անգամ, ցավոք սրտի, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարյանի հրապարակային հայտարարություններին, որոնց մեջ օգտագործվում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային բացարձակ անհարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտահայտություններին։ Բայց անհրաժեշտ հետևություններ անելու, բանակի, զինվորի ու սպայի, ՊՆ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների հասցեին հնչած ծայրահեղ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, պարոնը շարունակում է իր՝ այլևս ակնհայտորեն թիրախավորված արշավը»,- ասված է ՊՆ այսօրվա հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն նշել է, որ դիտարկում է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...