«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում և հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Այս մասին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։
«Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, և այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաև պետական և ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի և Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:
«Ավրորան» նաև հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:
Մինչև նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը: Հայտերի ընդունումը շարունակվում է [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...