Իրանն ու Ռուսաստանը քննարկել են համագործակցությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում
Ռուսաստանում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին և ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, դիվանագետները հանդիպում են անցկացրել Մոսկվայում նոյեմբերի 18-ին:
«Բարեկամական հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ:
Վերջինս նշել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները հիմնված են տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ խորհրդակցությունների:
«Իրանը կարծում է, որ տարածաշրջանում և ողջ աշխարհում խաղաղության ու կայունության հասնելու միակ ճանապարհը միջազգային օրենքը հարգելը և ահաբեկչության սպառնալիքների դեմ միասին պայքարելն է»,- հավելել է իրանցի պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...